Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում մեկնարկում է հանրահավաք՝ ընդդեմ Երևանում կատարվող զանգվածային ձերբակալությունների

Հուլիս 27,2016 20:52

Այս պահին Գյումրու Թատերական հրապարակում հավաքվել են մի խումբ գյումրեցիներ՝ իրենց բողոքն արտահայտելով մայրաքաղաքում կատարվող զանգվածային ձերբակալությունների դեմ: Հավաքը դեռ նոր է սկսել, մարդիկ հերթով գալիս են՝ արտահայտելու իրենց վրդովմունքը: Նախատեսվում է նաև երթ:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հարուցվել է քրեական գործ Գյումրու ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն. «ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ոստիկանությունից ստացվել են նյութեր՝ Լևոն Բարսեղյանի կողմից սառը զենք կրելու վերաբերյալ։ Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում,  Երևան քաղաքի Մ. Խորենացի փողոցից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Լևոն Բարսեղյանը, որտեղ նրա անձնական խուզարկությամբ` տաբատի գրպանից հայտնաբերվել  է 18,8 սմ ընդհանուր երկարության՝ շեղբը` 8,5 սմ, ծալովի դանակ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ոստիկանությունը նշանակել է քրեագիտական փորձաքննություն։ Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ պարունակող բավարար հիմքեր՝ Շենգավիթի քննչական բաժնում հուլիսի 27-ին հարուցվել է քրեական գործ»:

Սա արդեն իսկ հարուցել է գյումրեցիներից շատերի զարմանքն ու զայրույթը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031