Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում կլինեն նոր Սասնա ծռեր, եւ կլինի յուրաքանչյուրս». Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքներ է սկսելու

Օգոստոս 03,2016 14:02

Այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջորդ Րաֆֆի Հովհաննիսյանը քննադատեց իշխանությունների գործելաոճը, բիրտ միջոցները, խաղաղ ցուցարարներին բանտարկելը. «Խաղաղ ցուցարարներին բանտարկում է՝ առանց պատճառի: Խոսքը Արմեն Մարտիրոսյանի, Խուրշուդյանի, Ալեքի, Սանասարյանի մասին չէ միայն: Իրենց սպառնում է ճաղերի հետեւում 4-10 տարի անցկացնել, որ բաժանարար գիծ են առաջարկել ոստիկանի եւ քաղաքացու միջեւ»:

Նա ակնարկեց, որ սա ուղղված է նախընտրական շրջանում «Ժառանգության» դեմ. «Սա՞ է հայոց երազանքը, պիտի հանդուժե՞նք սա մեր երկրում եւ միջազգային հանրությունում: Այստեղ չկա հայի պետականություն, հայոց սահմանադրություն, չկա հեռանկար»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկում են յուրաքանչյուր հայի սոլիդարության սկզբունքը, զորակցության: Նա առաջարկեց, որ մարդիկ կանգնեն Պավլիկ Մանուկյանի, մյուս տղաների կողքին՝ որպես հակաահաբեկիչ՝ դրանով իրենց զորակցությունը կհայտնեն Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, Հովսեփ Խուրշուդյանին եւ մյուսներին, որոնք դարձել են Հայաստանի նոր քաղբանտարկայլները:

Raffi Hovhannisyan

Նա ասաց, որ հրապարակներում, փողոցներում, բանտերի դիմաց կկանգնեն ժողովրդի կողքին՝ առաջարկելով իրենց լուծումները: Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, որ բոլոր ճակատներով են պայքարելու՝ ներսում ու դրսում պիտի այնպես անեն, որ հայ մարդը սեփական երկրում պաշտպանված լինի, որ ոստիկանը, առանց որեւէ պատճառի իր ծունկերը չջարդի, աչքը չհանի, հետո իրեն ահաբեկիչ կոչի:

Նա ասաց, որ եթե սփյուռքը շարունակի տիտիկ անել իր կուսակցական կեղծ բաժանումների վրա եւ մաս չկազմի քննադատական հայրենասիրության վրա, ոչ մի բան չի փոխի. «Եթե Արցախը մահանա տա, որ մեր սահմանները խոցելի են, ուրեմն ոչ մի բան չանեք Երեւանում, Գյումրիում, Վանաձորում, այդ կեղծ պատճառաբանությունն էլ պետք է հետ շպրտվի»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ոստիկանները պետք է դուրս գան իրենց աշխատանքից՝ զուտ վիզուալ Սարի թաղի ոստիկանական վարքի հիման վրա: Այսքան ամոթ եղեռնից այս կողմ մենք չենք տեսել ՀՀ-ում: Նա ասաց, որ Սասնա ծռերի ոգին պետք է ունենա իր շարունակությունը բոլոր քաղաքներում. «Եթե նորմալ քաղաքական գործընթացներում չի կարելի հարց լուծել, նոր Սասնա ծռեր կծնվեն: Թող ծաղրեն, բայց իրենք իսկապես հակաահաբեկչական զինվորներ են: Սարի թաղի նկարները ցույց են տալիս, թե ով էր այնտեղ ահաբեկիչը ու ով էր հակաահաբեկիչը՝ անտիտեռորիստը: Ով էր այդ ոստիկաններին ուղարկել այնտեղ. ուղարկողը հասցե ունի, անուն ունի: Սա արդեն իմ պահանջը չէ միայն: Եթե ընտրություններով, նորմալ քաղաքական գործընթացներով չկարողանանք հասնել արտահերթ լուծումների, ՀՀ-ում կլինեն նոր Սասնա ծռեր, եւ կլինի յուրաքանչյուրս»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, «Այն, ինչ տեղի ունեցավ նաեւ Սասնա ծռերի միջոցով, ունիկալ ինքնապստամբության իրավունք էր: Հայ ժողովուրդը իրեն պետք է գտնի էքստրեմալ ինքնապաշտպանության մեջ: Ազգային համաձանության  գեղեցիկ հնչող առաջարկը թող սկսի կոնկրետ քայլերով՝ քաղբանտարկյալների ազատ արձակմամբ, ուժայինների հրաժարականներով: Բայց ի վերջո հրաժարականը պտտվում է այդ մարդու շուրջ, որը մեծագույն զավթիչն է»:

Հարցին՝ խոսում եք հրապարակային պայքարի մասին, ինչո՞ւ չեք գալիս հրապարակ, հարթակ, նա պատասխանեց, որ  Արմենուհու հետ եղել է Ազատության հրապարակում եւ գովազդի կարիք չունի: Նա ասաց, որ առաջիկայում իրենց կգտնենք ամենատարբեր հարթակներում՝ տարբեր քաղաքներում ու կարեւոր չէ, թե քանի մարդ կգա հրապարակ:

Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, որ իշխանական ահաբեկիչներին պետք է ստիպեն, որ վայր դնեն իրենց զինանոցը: Հանրությունը պետք է պատրաստ լինի ապստամբության երկրորդ փուլին: Նա ասաց, որ պետք է ներկայացնեն ոստիկանների հրաժարականներ, «Եթե ունենք շուրջ 20 հազար ոստիկան, նրանց պետք է օգտագործենք ոչ թե մեր խաղաղ ցուցարարների դեմ, այլ պետք է նրանց ծառայությունն իրականացվի մեր սահմաններին: Մեր սահմաններին չպետք է լինեն 18 տարեկան մեր երեխաները: Եթե կարողանում ենք ունենալ 20 հազար ոստիկանական բանակ՝ սպասարկելու դահիճի գործունեությունը, մենք այդ ոստիկաններից պետք է հրաժարվենք: Ոստիկանները պետք է վայր դնեն իրենց լիազոությունները: Ոստիկանների` Սարի թաղի գործողությունները ցույց տվեցին, որ ահաբեկչական կազմակերպություն է ՀՀ-ում:

Zaruhi Postanjyan

Հռիփիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031