Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ ԵԿ անդամն ընտրվել է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ

Օգոստոս 08,2016 10:14 Share

Ավարտվել է Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվող «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) ամառային հավաքը` «ԵՄ էներգետիկ ռազմավարության ապագան» խորագրով: Հավաքին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում էին Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը:

Հավաքի ընթացքում անցկացված ընտրությունների արդյունքում ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչ Աննա Օհանյանն ընտրվել է EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ:

Ավելի վաղ` օգոստոսի 5-ին կայացած EDS ամենամյա ժողովի ընթացքում, կազմավորվել է EDS նոր Գործադիր Բյուրոն, և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է EDS աֆիլացված անդամ:

Միանալով այս կազմակերպությանը` ՀՀԿ ԵԿ-ն ստացել է EDS-ի գործունեության շրջանակներում քվեարկություններին առավելագույն` 10 ձայնով մասնակցելու հնարավորություն:

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել