Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Պապիկյան. «Մենք մեր առավելագույն ջանքերը պետք է գործադրենք»

Օգոստոս 11,2016 15:17

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանին ազատ արձակելու մասին բողոքը:

Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը Aravot.am-ին հայտնեց, որ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող Հովհաննես Հարությունյանին. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հովհաննեսի վերքերն ավելի վտանգավոր ու անհանգստացնող են: Բայց նույնն է վիճակը, որեւէ խնդիր չկա»:

Նա մեզ հայտնեց, որ շուտով այցելելու է նաեւ խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանին. «Իր ակնոցների հետ կապված հարցն արդեն լուծվել է, այսօր Հատուկ քննչական ծառայությունից ստացել եմ, պետք է տանեմ, իրեն փոխանցեմ»:

Արայիկ Պապիկյանը ընդգծեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործով զբաղվող փաստաբանական խմբի անդամները իրենց մասնագիտական պարտականությունները կատարում են իրենց ուժերի առավելագույն չափով. «Զարմանալի չէ մեր դատական համակարգում նման որոշումներ կայացնելը, մենք դա զգացինք հենց առաջին ատյանի դատարանում: Ոչի՛նչ, Վերաքննիչը այդպես է մտածում, թո՛ղ այդպես անի. կան իրավական այլ մեխանիզմներ՝ կա՛ Վճռաբեկ դատարան, կա՛ Եվրոպական դատարան: Մենք մեր առավելագույն ջանքերը պետք է գործադրենք»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031