Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի Միշան զբաղեցրեց «Մանկական Նոր ալիք 2016»-ի երկրորդ տեղը

Օգոստոս 14,2016 22:45

Հայաստանը ներկայացնող ութամյա երգիչ Միշան (Միքայել Գրիգորյան) «Մանկական Նոր ալիք 2016» միջազգային երգի մրցույթին զբաղեցրել է երկրորդ տեղը,-հաղորդում է Novostnik.ru-ն: 

Ծնունդով Արցախից  Միշան մրցութային առաջին օրը կատարել է «Փոքրիկ ղարաբաղցին» երգը, իսկ մրցութային երկրորդ օրը` «Uptown Funk» հիթը:

Առաջին տեղը կիսել են Ռուսաստանի ներկայացուցիչներ 13-ամյա Ալեքսեյ Զաբուգինը և «ԷՅ ՎԱ» տրիոն: Երրորդ տեղը զբաղեցրել են Ղազախստանի և Ռուսաստանի երգչուհիները՝ 11-ամյա Սադուակաս Ժանելը և 10-ամյա Մարիա Միրոնովան:

Նշենք, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել Ղրիմի «Արտեկ» կենտրոնում` օգոստոսի 11-13-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031