Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե գործազուրկ շահառուն կամ գործատուն խախտում են պայմանագիրը` նրանց վրա ներդրած գումարները հետ են գանձում

Օգոստոս 17,2016 13:52

«Ցանկացած կետի պայմանագրային շեղումը նախատեսում է հետգանձում: Այսինքն ե’ւ գործատուն ե’ւ շահառուն, եթե ընդգրկվում են ծրագրում, նրանք պետք է ի սկզբանե գիտակցեն եւ իրենց վրա պարտավորություն վերցնեն, որ ծրագիրը մինչեւ վերջ տանելու են»,-ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը, որն այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում ներկայացրեց, թե գործազուրկներին աջակցելու ինչպիսի պետական ծրագրեր են իրականացվում: Այդ նպատակի համար 2,3 միլիարդ դրամ է նախատեսվել, որի 50 տոկոսից ավելին արդեն ծախսվել է: Ծրագրի շահառու կարող են դառնալ աշխատաշուկայում անմրցունակ անձինք: Առաջնահերթությունը տրվում է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված, ընտանիքում հաշմանդամություն ունեցող, անչափահասներ ունեցող անձանց, վերադարձած միգրանտներին, ազատազրկման վայրերից վերադարձածներին, փախստականներին, այլ հարկադրական վայրերից վերադարձած անձանց:

Գործակալության պետի տվյալներով, այս տարվա առաջին կիսամյակում գործակալության օգնությամբ աշխատանք է գտել 4 հազար 757 աշխատանք փնտրող: 1398-ը երիտասարդ են, 93-ը` հաշմանդամություն ունեցող անձինք:

Ըստ գործակալության պետի, նախորդ տարվա համեմատությամբ գործազրկության ցուցանիշը 1,1 տոկոսով կրճատվել է: 2015-ին այդ ցուցանիշը 18 % է եղել:
Արտակ Մանգասարյանի խոսքերով, աշխատաշուկայում պահանջարկ ունեն բարձրագույն կրթությամբ մասնագետներ, մասնավորապես` տնտեսագետներ, բժիշկներ, ճարտարագետներ, ծրագրավորողներ, մենեջերներ եւ այլն:

Միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներից էլ պահանջված են խոհարարները, հացթուխները, փականագործները, մատուցողները, դերձակները, վարորդները եւ այլն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031