Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ եմ անում դադարեցնել հացադուլը. Վարուժան Ավետիսյանն` Անդրիաս Ղուկասյանին

Օգոստոս 17,2016 17:35

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանի կոչը քաղբանտարկյալ, ազգային-քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանին

16 օգոստոսի 2016թ.

«Վարդաշեն» ՔԿՀ

 

Սիրելի՛ Անդրեաս,

Այսօր տեղեկացա, որ հացադուլի միջոցով ես շարունակում պայքարը:

Գործող հակահայ և հակամարդ վարչախմբի համար մարդու առողջությունն ու կյանքը ոչ մի արժեք չունեն, իսկ քո դավանած գաղափարները, ինչպես նաև քո հաստատակամությունն ու նպատակասլացությունը հայտնի են մեր ժողովրդին:

Այդ պատճառով՝ որպես հայ մարդ, ՀՀ քաղաքացի և պայքարի ընկեր, կոչ եմ անում դադարեցնել հացադուլը:

Քո ավյունն ու գիտելիքներն այսօր շատ անհրաժեշտ են մեր ժողովրդին, ուստի հորդորում եմ քաղաքագիտական վերլուծություններով և քաղաքական հայտարարություններով մասնակցել Հայաստանի Հանրապետության ազատագրման և վերակերտման գործին:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031