Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ալեքսանդր Գրիգորյանին` ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ

Օգոստոս 20,2016 12:39

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել նրան առողջություն, արևշատություն և ստեղծագործական նոր նվաճումներ:

«Դուք մեր թատերարվեստի այն երևելիներից եք, ով տասնամյակներ շարունակ կոփելով բեմադրիչի իր ազնիվ կեցվածքը, հանդիսատեսի առանձնակի սերն ու համակրանքն է վայելում: Ձեր ստեղծագործական ձեռագրի յուրօրինակ դրսևորումներն են Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում բեմադրած՝ ժամանակակից և դասական դրամատուրգների բազմաթիվ գործերը:

Ձեր հարուստ ու բովանդակալից կենսագրությունը վառ և ուսանելի օրինակ է թատրոն մուտք գործող նոր սերնդի ներկայացուցիչների համար:

Մեծ է Ձեր ավանդը նաև հայ-ռուսական մշակութային համագործակցության զարգացման և բարեկամության ամրապնդման գործում: Դուք սիրված և գնահատված եք նաև հայրենիքի սահմաններից դուրս»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031