Լրահոս
Օրվա լրահոսը

Տնամերձ հողամասերից հայտնաբերվել է 6 կգ կանեփ

Օգոստոս 20,2016 13:18

Օգոստոսի 19-ից 20-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3890 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:

Տնամերձ 2 հողամասերից հայտնաբերվել է 6 կգ կշռով կանեփի 21 բույս:
Բացի այդ, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2,45 գրամ «մարիխուանա», 15 մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2 ատրճանակ:  Կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ կամավոր հանձնվել է 1 միավոր հրազեն, տարբեր տրամաչափի 22 փամփուշտ:
Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, հայտնաբերվել է 1 հետախուզվող:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031