Լրահոս
Օրվա լրահոսը

«Փյունիկ»-«Գանձասար-Կապան» հանդիպման գլխավոր մրցավարը որակազրկվել է, կարգապահական տույժերը ենթարկվել են փոփոխության. ffa.am

Օգոստոս 22,2016 19:00

ffa.am. Օգոստոսի 22-ին կայացավ ՀՖՖ  մրցավարական կոմիտեի նիստը: Չնայած այն հանգամանքին, որ «Փյունիկ» և «Գանձասար-Կապան»  ակումբների կողմից բողոքներ չէին ներկայացվել օգոստոսի 21-ին կայացած Հայաստանի Բարձրագույն Խմբի առաջնության «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղի վերաբերյալ, ՀՖՖ Մրցավարական Կոմիտեն և Մրցավարական Բաժինը, հիմք ընդունելով խաղի տեսուչ Ս. Ղազարյանի զեկուցագիրը, համատեղ դիտեցին տեսուչի կողմից զեկուցագրում նշված դրվագների տեսագրությունը, որի արդյունքում պարզվեց.

Խաղի 13-րդ րոպեին «Փյունիկ» թիմի դարպասին սխալմամբ չի նշանակվել 11 մետրանոց հարված, և «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիր Մարինի Ջունիորին անհիմն ցույց է տրվել կարմիր քարտ` կեղծակերպ արարքի համար երկրորդ զգուշացում ստանալու համար:

Խաղի 52-րդ րոպեին մրցավար Զ. Հովհաննիսյանը կոպիտ խաղի համար «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանի փոխարեն սխալմամբ դեղին քարտով պատժել է «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վարդան Պողոսյանին:

Հաշվի առնելով նշված հանգամանքները, մրցավարական կոմիտեի անդամները որոշեցին.

Միաձայն համաձայնվել տեսուչի որոշման հետ, մրցավար Զավեն Հովհաննիսյանին որակազրկել համաձայն մրցավարների և տեսուչների պատասխանատվության մասին կանոնակարգի, կետ 9-ի, որոշումը ներկայացնել ՀՖՖ ՄԿԱ բաժին` խաղի արձանագրությունում համապատասխան ուղղումներ կատարելու համար.

1.Չեղյալ հայտարարել «Գանձասար-Կապան» թիմի ֆուտբոլիստ Կլաուդիր Մարինի Ջունիորի 13-րդ րոպեի ստացած դեղին քարտը:

2.Չեղյալ հայտարարել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վարդան Պողոսյանի խաղի 52-րդ րոպեին  ստացած դեղին քարտը և այն գրանցել «Փյունիկ» թիմի ֆուտբոլիստ Վահագն Հայրապետյանի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031