Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում քչերը կարող են գնահատվել իրավապաշտպան գործնեության նման հարուստ ու արդյունավետ փորձով, ինչպիսին ուներ Միքայել Դանիելյանը. ՀԱԿ

Օգոստոս 24,2016 15:45 Share

Հայ Ազգային Կոնգրեսը խոր ցավով տեղեկացավ հայտնի իրավապաշտպան, Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանի վաղաժամ մահվան մասին:

Հայաստանում քչերը կարող են գնահատվել իրավապաշտպան գործունեության նման հարուստ ու արդյունավետ փորձով, ինչպիսին ուներ Միքայել Դանիելյանը, ով իրավապաշտպան համքարությունում առանձնանում էր նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր անդադրում ջանասիրությամբ:

Վառ անհատականությամբ և իրավապաշտպան սկզբունքներում իր անզիջում կեցվածքով` Միքայել Դանիելյանը համարձակորեն նետվում էր անհատի իրավունքների ոտնահարման հորձանուտ` հիմքում ունենալով միայն մարդու իրավունքի անխտրական պաշտպանության գերագույն արժեքը:

Հայ Ազգային Կոնգրեսը ցավակցում է Միքայել Դանիելյանի հարազատներին, մտերիմներին և ողջ քաղաքացիական հասարակությանը` նման մեծ կորստի առիթով և հույս հայտնում, որ այն կարևոր առաքելությունը, որին լծված էր Միքայել Դանիելյանը, կշարունակեն իրագործել իր գործընկերներն ու հաջորդ սերնդի իրավապաշտպանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել