Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը` համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը

Սեպտեմբեր 03,2016 17:29

Սեպտեմբերի 3-ին ԶՈւ զորամասերից մեկում անցկացվել է «Դյուցազուն» որակավորման կարգ շնորհելու ամենամյա համաբանակային մրցույթի եզրափակիչ փուլը, որին ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան զինվորականներ:

«Դյուցազուն» համաբանակային մրցույթը զինված ուժերի տարբեր զորամիավորումների ժամկետային ու պայմանագրային զինծառայողներին և սպաներին իրենց հմտությունները բացահայտելու, մարտավարամասնագիտական ունակություններն ամրապնդելու, մարզումների, ֆիզիկական ու հոգեբանական զանազան արգելքների ու փորձությունների հաղթահարման միջոցով կամային հատկանիշները զարգացնելու և մարտունակություն բարձրացնելու յուրօրինակ հնարավորություն է ընձեռում:

Օգոստոսի 20-ին մեկնարկած ստուգատեսի ընթացքում անցկացվել են մրցույթի փուլերով նախատեսված ստուգողական վարժանքներ, ֆիզիկական և կրակային պատրաստության մրցույթներ, օդադեսանտային պատրաստության վերգետնյա պարապմունքները, պարաշյուտային թռիչքներ ու տարբեր արգելագոտիների հաղթահարման փորձություններ:

razmakan

Եզրափակիչ փուլ անցած զինծառայողներն ուժերն են չափել ուսումնական ձեռնամարտում:

«Դյուցազուն» որակավորման մրցույթի եզրափակիչ փուլի ավարտին լավագույն մասնակիցներին խորհրդանշական սև բերետները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Դյուցազունները սև բերետները կրելու իրավունք կունենան մեկ տարվա ընթացքում՝ մինչև մյուս ստուգատեսը:

yuri xachaturov seyran ohanyan

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930