Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամու 8 տանկերից 3-ը ոչնչացրած գյումրեցի հերոս Տիգրանի տան բակը վերածվեց հուշահամալիրի (ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 04,2016 17:45

Այսօր Գյումրու Հ. Սարգսյան փողոցի 2-րդ նրբանցք, 17 տան բակում, որտեղ ծնվել ու մեծացել է ապրիլյան պատերազմի հերոս, Մարտական խաչի ասպետ Տիգրան Աբգարյանը, բացվեց հուշահամալիր։ Հերոսի հիշատակը հարգելու էին եկել գյումրեցիներից շատերը, ապրիլյան պատերազմին նահատակված բոլոր հերոսների հարազատները, օլիմպիական խաղերի չեմպիոն  Արթուր Ալեքսանյանը,փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, Նազիկ Ավդալյանը, Տիգրանի հրամանատարը,ԱԺ պատգամավոր Մարգարիտ Եսայանը, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը և որ ամենակարևորն է՝ փոքրիկ Տիգրանը իր ծնողների հետ, որին ի պատիվ Ջեբրայիլիում թշնամու 8 տանկերի դեմ անողոք կռիվ տված ու առնվազն երեք տանկ ոչնչացրած մեր հերոս 20-ամյա Տիգրան Աբգարյանի, անվանել էին Տիգրան։ Գյումրեցիները և հպարտ էին, և անչափ հուզված․անհնար էր զսպել արցունքները՝ տեսնելով, թե ինչպես է Տիգրանի մայրը գրկել ու պինդ փաթաթվել նորածին Տիգրանին։

artur-aleqsanyan2

Գյումրու թիվ 4-րդ դպրոցի աշակերտներից մեկը բանաստեղծություն արտասանեց՝ նվիրված հերոսին, որի բառերը գրել էր հայոց լեզվի ուսուցչուհի Կարինե Աբգարյանը։ Հեղինակը գյումրեցի հերոս Տիգրանին համեմատում էին Մոնթեի հետ՝ նշելով, որ նա է հայի վառ օրինակը։ Հուշատախտակը բացեց նրա հայրը՝ Արամ Աբգարյանն ու եղբայրը՝ Ժոր Աբգարյանը, իսկ հուշաքարը բացելու պատիվը ընձեռվեց արցախյան պատերազմում զոհված գյումրեցի հերոսների հարազատներին։

Այնուհետ օրհնեցին Տիգրանի հիշատակին տեղադրված խաչքարը, աղոթք բարձրացվեց առ Աստված ու երկինք բաց թողեցին աղավնիներ՝ ի նշան խաղաղության։

artur-abgaryan2

Ի դեպ, հուշահամալիրը կառուցվել է մի խումբ բարերարների նախաձեռնությամբ։

artur-abgaryan1 artur-aabgaryan tigran-abgaryan1 tigran-abgaryan hovhannes-manukyan herosner1 herosner artur-aleqsanyan1 artur-aleqsanyan

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930