Լրահոս
Օրվա լրահոսը

Օգանովսկի Սամո. ցանկացած նախահարձակ քայլ կարող է ստանալ ցավոտ պատասխան. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 07,2016 12:37

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԼՂՀ ՊՆ փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի Սամո) հետ։

–Պարոն Կարապետյան, ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ երկար տարիներ առաջնագիծը չէր արժանացել պատշաճ ուշադրության, առաջացած հարցերը չեն ստացել համարժեք եւ համապատասխան արձագանք։ Դա միգուցե ազդեցություն թողեց քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում ունեցած կորուստների վրա։ Ինչո՞ւ տարիներ շարունակ խորքային հետախուզման համակարգը չէր ներդրվում ամբողջությամբ, գիշերատես սարքեր եւ սահմանային պաշտպանության համար անհրաժեշտ այլ պարագաներ չունեինք անհրաժեշտ ծավալով։

– ֊Թույլ տվեք չհամաձայնել Ձեզ հետ, որովհետեւ եթե չունենայինք տարիներով կահավորված առաջնային գիծ, ապա ապրիլյան առճակատման ընթացքում մենք կունենայինք անհամեմատ ավելի մեծ կորուստներ, ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տարածքի առումով։ Այլ հարց է, որ այդ մարտական գործողությունների արդյունքում պարզորոշվեցհն որոշակի թերություններ, որոնց վերացման ուղղությամբ այսօր բավականին լայնածավալ ու նպատակային աշխատանքներ են կատարվում։

– Ինչպես հայտնի է՝ Թալիշում մի քանի ընտանիք է ապրում, քանի որ հակառակորդի կողմից այն դիտարկելի է: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, խոսելով այդ մասին, հայտարարել էր, որ ՀՀ Տավուշի մարզից եւս մի քանի գյուղեր կան, որոնք նույնպես հակառակորդի դիտակետում են, բայց դա չի խանգարում նրանց շարունակել բնակվել այնտեղ։ Գուցե՞ մարդկանց անվստահությունն է իշխանությունների հանդեպ, որ նրանք չեն վերադառնում իրենց բնակավայրեր, թե՞ Թալիշում բնակչության անվտանգության ապահովման նոր բանաձեւեր եւ նոր մեխանիզմներ է հարկավոր ներդնել, որպեսզի մարդիկ վերադառնան հայրենի գյուղ։

– Ես Ձեր հարցին կպատասխանեմ զինվորականի տեսանկյունից. Արցախի պաշտպանության բանակն ի վիճակի եւ պատրաստ է ապահովել մեր երկրի ցանկացած բնակավայր, այդ թվում նաեւ սահմանամերձ Թալիշ գյուղի բնակչության անվտանգ կենսագործունեությունը։ Չմոռանանք, որ եթե մենք ունենք մատների վրա հաշված սահմանամերձ բնակավայրեր, ապա հակառակորդինը դրանք անհամեմատ շատ են եւ մշտապես գտնվում են մեր առաջապահ ուժերի թիրախային խոցելիության սահմանում։ Այնպես որ, ցանկացած նախահարձակ քայլ կարող է ստանալ ցավոտ պատասխան։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930