«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց Եվրոպայի խորհրդի SPACE I 2025 զեկույցը, ըստ որի՝ Հայաստանի բանտերում գտնվող անձանց շուրջ 52 տոկոսը նախնական կալանքի տակ է։ Այսինքն՝ Հայաստանում ազատազրկված յուրաքանչյուր երկու անձից ավելի քան մեկը դատավճռով պատժված չէ։ Մեկ այլ՝ World Prison Brief-ի տվյալներով՝ 2026 թվականի ապրիլի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 48.1 տոկոս։
Ինչ վերաբերում է տարածաշրջանային երկրներին, ապա Թուրքիայում՝ բանտերում գտնվող անձանց շուրջ 16 տոկոսն է նախնական կալանքի տակ, Վրաստանում և Ադրբեջանում՝ շուրջ 23-24 տոկոս, իսկ Բուլղարիայում՝ 7 տոկոս։
Այս թվերը Հայաստանի համար խայտառակ համեմատություն են։
Հարցն առավել ուշագրավ է ժողովրդավարական պետություն լինելու Հայաստանի հայտարարած ուղեգծի համատեքստում։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։



















































