Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը հարվածել է, քանի որ «գտնվել է սթրեսային վիճակի մեջ». «Հրապարակ»

Սեպտեմբեր 09,2016 10:24 Share

Գլխավոր դատախազի հավակնորդ Արթուր Դավթյանն օրերս մի փայլուն որոշում է կայացրել՝ հօգուտ ՀՀ ոստիկանության։ Նա մերժել է հայտնի ցուցարար պապիկի՝ Հակոբ Դեխնավիի բողոքն իրեն ապտակող ոստիկանի դեմ քրեական վարույթը կարճելու վերաբերյալ։ Պատճառաբանությունն ունիկալ է. «Ոստիկանը գտնվել է սթրեսային վիճակի մեջ»։

Ինչպես հիշում ենք, ոստիկան Արթուր Վարդգեսյանն անցյալ տարի Հանրապետության հրապարակում, «Ոտքի Հայաստան» նախաձեռնության ցույցի ժամանակ, ապտակել էր 67-ամյա Հակոբ Նազարի-Դեխնավիին՝ կտրելով նրա ականջակալը։ Ծերունին դժգոհել էր, որ այդ դեպքից հետո լսողության անկում ունի։

ՀՔԾ-ն սկզբում գործ հարուցեց 309 հոդվածով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, ապա կարճեց վարույթը։ Տուժողը, բնականաբար, բողոքեց եւ ի պատասխան ստացավ Արթուր Դավթյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ, որից հետեւում է, որ ոստիկանը սթրեսի մեջ է ընկել տարբեր գործոններից։

Նախ, ինչ-որ ցուցարարներ, ըստ ոստիկանի ցուցմունքների, հարվածել են նրա սրունքներին եւ ամորձիներին։ Ցուցարարները դա արել են պառկած վիճակում, «իրենց դեպի մայթ տարհանելու ընթացքում»։ Պառկած ցուցարարների կողմից ծեծված, վնասված ամորձիով ոստիկանին ավելի նյարդային վիճակի մեջ է գցել «ճերմակ մազերով մի տղամարդ, որը եղել է Հակոբ Նազարի Դեխնավին։ Վերջինս դժգոհել է, թե ինչու են երիտասարդների նկատմամբ ուժ կիրառում, եւ հրել է» ոստիկանին, որը վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած՝ «աջ ձեռքի ափով հարվածել է նրան»:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930