Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) ջանքերով և «Դյուֆրի Արմենիա» (ԷյԴիԷֆ Շոփս ՓԲԸ) ընկերության հետ համագործակցությամբ բացված խաղահրապարակները կծառայեն մանկապարտեզի և դպրոցի տարածքներում երեխաների ազատ ժամանցը կազմակերպելուն։
Խաղահրապարակների գումարները գոյացել են «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող «Դյուֆրի Արմենիա» (ԷյԴիԷֆ Շոփս ՓԲԸ) ընկերության կողմից շահագործվող անմաքս առևտրի խանութներում տեղադրված հանգանակության 4 արկղերից և անհատ բարերարների հանգանակությունից, ընկերության վաճառքի բաժնի աշխատակիցների խորհրդով և ներկայացմամբ։
COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը, կարևորելով համագործակցությունը, նաև շնորհակալություն հայտնեց Հիմնադրամի բազմաթիվ նվիրատուներին, ում ջանքերով մինչ այս Արմավիրի և Արագածոտնի մարզերի համայնքներում հիմնվել է 8 խաղահրապարակ։ «Հիմնադրամը կարևորում է ոչ միայն երեխայի կրթությունն ու ապագայի կառուցման հնարավորությունների ընձեռումը, այլև ապահովում է երեխաների անհոգ մանկությունը՝ խաղալու համար հետաքրքիր ու հարմարավետ միջավայր ստեղծելով», – նշեց տնօրենը։
«Դյուֆրի Արմենիա» (ԷյԴիԷֆ Շոփս ՓԲԸ) ընկերության տնօրինությունը վստահեցնում է, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ համագործակցությունը շարունակական կլինի։ «Շնորհակալ ենք COAF ընկերությանը իրենց աջակցության և համագործակցության համար: Այս համագործակցությունը ունի ավելի խորը և հեռանկարային հորիզոններ, քանի որ այն ձևավորում և փոխում է մարդկանց գիտակցությունը և մոտեցումը հանգանակությունների վերաբերյալ, ինչպես նաև ամրապնդում է հավատը և ավելացնում է մարդկանց ներգրավվածությունը» – նշում է ընկերության տնօրինությունը։
Կարդացեք նաև
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF)


















































