Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 14-ից կփակվի Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի մի հատվածը  

Սեպտեմբեր 09,2016 16:10

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 2016 թվականի սեպտեմբերի 14-ից՝ ժամը 08.00-ից, Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի կմ 0+000-կմ38+450 (Վանաձոր – Թումանյան)  հատվածով երթևեկությունը  ժամանակավորապես կդադարեցվի և այն փակ կլինի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.

1 Տարանցիկ բեռնատար ավտոմոբիլների և երթուղային ավտոբուսների համար՝

Ա. Երևան – Սևան – Իջևան (Մ-4) , Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն – Վրաստանի սահման (Մ-16) ճանապարհահատվածներով:

Բ. Երևան – Սպիտակ – Վանաձոր (Մ3) – Դիլիջան-Իջևան (Մ-4) – Ոսկեպար – Նոյեմբերյան – Բագրատաշեն (16) ճանապարհահատվածներով։

2.Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր կիրականացվի հետևյալ երթուղիներով.

Ա.Վանաձոր – Ստեփանավան – Ագարակ – Կողես – Այգեհատ – Օձուն – Ալավերդի – Վրաստանի սահման,

Բ. Վանաձոր – Դսեղ – Մարց – Թումանյան ճանապարհահատվածներով։

3 Հայաստանից Վրաստան ուղևորվող մարդատար և միջին բեռնատար մեքենաների վարորդները կարող են օգտվել նաև Երևան – Գյումրի – Աշոցք – Բավրա – Վրաստանի սահման ճանապարհահատվածից։

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930