Լրահոս
Օրվա լրահոսը

«Լողասեզոն 2016». գինովցած երիտասարդները «գողացել» էին ձկնորսի մոտորանավակը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 13,2016 14:08

Ինչպես տեղեկացրել էինք, ամռանը Սեւանա լճում փրկվել է 21 քաղաքացի, ընդ որում` նրանց կեսը եղել է ոչ սթափ վիճակում: «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ՀՀ ԱԻՆ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը մանրամասնեց, որ դեպքերից մեկը գրանցվել է Դրախտիկ համայնքի տարածքում: Մի քանի երիտասարդ ափի մոտ առանց ձկնորսին հարցնելու` վերցրել են վերջինիս մոտորանավակը եւ մտել ջուրը: Մոտորանավակի շարժիչը խափանվել է, քամին նրանց քշել է Սեւանա լճի խորքը: Արդյունքում, փրկարարները նրանց հայտնաբերել են ափից 3 կմ խորության վրա եւ փրկել:

Հետաքրքրվեցինք` նրա՞նք էլ էին ոչ սթափ վիճակում: Արմեն Ճզմաչյանը պատասխանեց. «Փոքր ինչ գինովցած վիճակում էին»: Միաժամանակ, Ճզմաչյանը նկատեց, որ 911 ծառայության հանդեպ վստահությունը տարեցտարի ավելանում է, մարդիկ էլ ավելի զգույշ են եւ լսում են փրկարարների ցուցումները:

Բանախոսը հիշեցրեց, որ ՀՀ տարբեր մարզերի ջրային տարածքները նախատեսված չեն լողի համար. «Ցանկացած ջրային տարածքում պահպանեք անվտանգության կանոնները` ոչ սթափ եւ շատ սնունդ ընդունած վիճակում մի մտեք ջուրը: Ջրային տեխնիկայի վրայից մի ցատկեք ջուրը, իսկ հոսող ջրերում եւ գետերում ընդհանրապես չի կարելի լողանալ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930