Լրահոս
Օրվա լրահոսը

«Կա հստակ առաջադրանք». Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Կարեն Կարապետյանի նշանակման առիթով

Սեպտեմբեր 14,2016 16:21

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Իսկանդարյանը Կարեն Կարապետյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակման փաստը պատճառաբանեց «իշխանության և քաղաքական համակարգի լեգիտիմության կտրուկ անկմամբ». «Լեգիտիմությունը կորցրել են ոչ միայն իշխանական ինստիտուտները, այլև ընդդիմությունը, որի հետևանքն էին ամռանը տեղի ունեցած կատաստրոֆիկ ձեւեր ընդունած իրադարձությունները»:

Մյուս կողմից, ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի՝ հստակ առաջադրանք է տրված նոր վարչապետին գտնել նոր մարդիկ, որոնք վարկաբեկված չեն:

Դառնալով իշխանության վարկանիշին՝պարոն Իսկանդարյանը բացասական միտում է տեսնում. «Հուլիսյան դեպքերից հետո ՀՀ իշխանության վարկանիշն էլ ավելի է ընկել: Դա պայմանավորված է միակ վստահելի ինստիտուտի՝ բանակի նկատմամբ աճող թերահավատությամբ: Ուստի այս պարագայում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ինչը որոշ ոլորտներում արդեն ուշացած է»:

Վարկանիշային նման անկման պարագայում պարոն Իսկանդարյանը չբացառեց, որ ցանկացած ռազմական կամ քաղաքական իրադարձություն կարող է վերաճել նոր պայթյունի և անկարգությունների:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930