Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում խոչընդոտվել է դիտորդի աշխատանքը

Սեպտեմբեր 15,2016 17:27

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիտարկում է Գյումրիում և Վանաձորում ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը, որի շրջանակում դիտորդները ներկա են լինում նաև ընտրողների հետ հանդիպումներին:

Երեկ՝ 2016թ. սեպտեմբերի 14-ի առավոտյան՝ ժամը 12:30-ին, Գյումրիի պետական բժշկական քոլեջի մոտակայքում, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդը դիտարկելիս է եղել Բարգավաճ Հայաստան կուսակցության կողմից իրականացվող հանդիպումը, հանդիպմանը ներկա անձանցից մեկը արգելել է դիտորդին իրականացնել իր աշխատանքը, այն է՝ մասնակցել հանդիպմանը և լրացնել դիտարկման քարտը:

Չնայած նրան, որ դիտորդը պատշաճ կերպով ներկայացել և ցույց է տվել վկայականը, վերոնշյալ անձը շարունակել է ճշտող հարցեր տալ և պնդել, որ հանդիպմանը թույլ կտան մասնակցել միայն այն դեպքում, երբ համոզվեն, որ այլ կուսակցությունների հանդիպումներին ևս մասնակցում է:

Միջադեպի առնչությամբ դիտորդը կապվել է Կուսակցության Գյումրի քաղաքի գլխավոր շտաբի պետի հետ: Վերջինս տեղեկացրել է, որ բոլոր հանդիպումներին ներկա կլինի իր կողմից հատուկ նշանակված անձ, որն էլ կապահովի դիտորդների աշխատանքի անարգել իրականացումը:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930