Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեկը գար եւ ասեր, որ բոլոր խնդիրները լուծելու է, անլուրջ կլիներ». Բորիս Նավասարդյանը` Կարեն Կարապետյանի մասին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2016 16:31

«Եթե նա անկեղծ է ասում, որ շատ տվյալներ չունի ՀՀ տնտեսության մասին, կամ եթե ամեն ինչից տեղյակ լինելով` չի հայտնում, թե ինչպիսի քայլեր է անելու առաջին օրվանից, դա ինձ մոտ անհանգստություն է առաջացնում»,-ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի` տնտեսությանը տված գնահատականներն այսպես է մեկնաբանում Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Այսօր նա «Հայելի» մամուլի ակումբում ասաց` չի հավատում, որ Կարեն Կարապետյանը տեղյակ չէ ՀՀ տնտեսությունից. «Պիտի գար եւ առաջին օրից սկսեր իր քայլերն իրականացնել: Սա այն պաշտոնն է, երբ մանրակրկիտ պետք է իմանալ, թե ինչ պետք է անել առաջին իսկ րոպեներից»:

Վարչապետի` «կախարդական փայտիկ չունեմ»  արտահայտությունն էլ Բորիս Նավասարդյանը «նորմալ» է որակում. «Եթե գար մեկը եւ ասեր, որ բոլոր խնդիրները լուծելու է, անլուրջ կլիներ: Եթե մարդը լուրջ ծրագիր ունի, սին խոստումներ չի տալու»: Բանախոսը նաեւ նշեց` իշխանությունները գիտակցում են, որ հանրության շրջանում իրենց վարկանիշը շատ ցածր է. «Նյարդային վերաբերմունքը մեղմելու համար կառավարության ղեկին պետք է նոր դեմք, որը չի առաջացնում սուր դժգոհություններ: Մինչեւ ընտրությունները գուցե դժգոհությունների սուր արտահայտումներ չլինեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930