Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում հաղթել է «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը

Սեպտեմբեր 19,2016 12:12

Ռուսաստանի Պետդումայի ընտրություններում քվեաթերթիկների ավելի քան 93%-ի հաշվարկի արդյունքում հաղթող է ճանաչվել Պուտինին աջակցող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը՝ հավաքելով ընտրողների ձայների 54,28%-ը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները:

Հաղորդվում է, որ կոմունիստները հավաքել են ձայների 13,45 տոկոսը, լիբերալ-դեմոկրատները՝ 13,24, էսեռները՝ 6,17: Մյուս 10 կուսակցությունները չեն անցել 5 տոկոսի սահմանը:

Լիբերալ-դեմոկրատների ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ «բնականաբար, կուսակցությունը ճանաչում է ընտրությունները և դրանք գնահատում դրական»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930