Լրահոս
Օրվա լրահոսը

Հարկադիր կատարողներին խրախուսանքներ և պարգևներ` ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ

Սեպտեմբեր 20,2016 17:41

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-ամյակի առթիվ այսօր՝ սեպտեմբերի 20-ին, հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով Ծառայության մի շարք աշխատակիցներ ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու համար արժանացել են խրախուսանքների և պարգևների: Ծառայության ղեկավարը շնորհավորել է աշխատակիցներին գալիք տոնի առթիվ՝ մաղթելով հաստատակամություն, նվիրվածություն, ուժ ու եռանդ պետականության ամրապնդման գործում:

Բնական է՝ այդ 25 տարիների ընթացքը դյուրին չի եղել, և մեծ ջանքեր են պահանջվել ձեռքբերված անկախությունն ու պետականությունն ամրապնդելու և զարգացնելու համար։ Բայց այդ դժվարությունները մեզ չեն հուսահատեցրել, մենք չենք վհատվել, այլ ընդհակառակը՝ պատվով հաղթահարել ենք դրանք և հասել այն նպատակներին ու բարձունքներին, ինչին ձգտել ենք։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով, սրտացավությամբ և նվիրվածությամբ մենք կարող ենք և պետք է ապահովենք մեր երկրի զարգացումն ու վերելքը”,-ասել է Ա․ Հարությունյանը։

ՀՀ հարկադիր կատարման ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930