Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր նախարարը վարչապետի հետ իր հարաբերությունների եւ ոլորտի մասին

Սեպտեմբեր 22,2016 16:29

«Կփորձեմ ամեն ինչ ճշտել, պարզել, ձեր օգնության կարիքն էլ կունենամ, եթե մի բան տեսնեք, խնդրում եմ ասեք»,-այսպես ասաց լրագրողների հետ ճեպազրույցում արդեն անվանափոխված տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նորանշանակ ղեկավար Վահան Մարտիրոսյանը, երբ նրանից  հետաքրքվեցին՝ տեղյա՞կ է ոլորտում առկա ատկատների մասին:

Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ շուտով կներկայացնի իր ծրագիրը:

Կադրային փոփոխություններ մասին էլ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ դրանք կանի  այն դեպքում, եթե աշխատակիցները թերանան.«Եթե մարդիկ նորմալ աշխատում են, նորմալ պահանջներին բավարարում են, կադրային փոփոխություն չի լինի, եթե չեն բավարարում, իհարկե, կլինեն»:

Նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի ղեկավարումից հետո թե ինչ վիճակում է ոլորտը՝ նախարարը դժվարացավ ասել:

Վարչապետ Կարեն Կարապետյանի հետ մտերիմ հարաբերությունների ունենալու վերաբերյալ տեղեկությունների մասին էլ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ  վարչապետի հետ նորմալ հարաբերություններ ունի, շատ մտերիմ չեն:

vahan-martirosyanԼրագրողները նաեւ հետաքրքրվեցին,  թե ի՞նչ կապ ունի «Ռոստելեկոմ» ընկերության հետ, նախարարն ասաց, որ եղել է հիմանդիրներից մեկը, ապա այն վաճառել է  «Ռոստելեկոմին».«Այն ժամանակ «GNC-Ալֆա» էր կոչվում ընկերությունը: Ես ուղղակի տնօրենների խորհրդի անդամ էի մնացել՝ ըստ իրենց հետ ունեցած պայմանագրի»:

Վահան Մարտիրոսյանը խոստացավ ոլորտին մանրամասն ծանոթանալուց հետո ներկայացնել խնդիրներն ու պատասխանել լրագրողների հարցերին:

Հյուսիս-հարավ ծրագրի եւ Իրանի հետ երկաթգծի կառուցման ծրագրի մասին նախարարն ասաց, որ կուսումնասիրի եւ դրանց մասին մանրամասն կտեղեկացնի:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930