Լրահոս
Օրվա լրահոսը

Անտառապա՞հը, թե՞ «Մասիս Տոբակոյի» գործակալը վիճակահանությամբ կդառնա Նոյեմբերյանի  ավագանու անդամ

Սեպտեմբեր 22,2016 16:50

Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ  ընտրություններում  Նոյեմբերյան համայնքի ավագանու 15 տեղին հավակնում էր 33 թեկնածու:Նորընտիր ավագանու մեծամասնությունը երիտասարդներ են, ավագանու կազմում  կին չկա: Ավագանու կազմում կին կարող է հայտնվել, եթե վիճակահանությունը բարեհաճ լինի ավագանու անդամի թեկնածու,«Մասիս Տոբակո» ՍՊԸ  գործակալ, ՀՀԿ անդամ  Էմմա Հակոբյանի նկատմամբ: Նա երկար տարիներ եղել է  սահմանամերձ Ոսկեվան համայնքի ղեկավարը:

Է. Հակոբյանը եւ սահմանամերձ  Ոսկեպար գյուղի բնակիչ, Նոյեմբերյանի անտառտնտեսության անտառապահ, անկուսակցական Ռոբերտ Մախսուդյանը ստացել են  հավասար՝ 242 քվե: Նրանք սեպտեմբերի 23-ին  վիճակահանութամբ կորոշեն, թե  ով է  դառնում Նոյեմբերյանի համայնքի ավագանու վերջին անդամը: Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքային  ընտրական հանձնաժողովից տեղեկացանք, որ երկու սպիտակ թղթերից մեկի վրա կգրվի՝ ընտրված է, մյուսի  վրա՝ ընտրված չէ,  թղթերը քառածալ կծալվեն, կդրվեն մի արկղի մեջ: Թեկնածուներից  այբբենական կարգով առաջինը կմոտենա եւ կհանի  թղթերից մեկը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930