Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան են ժամանել բազմաթիվ հայ գիտնականներ. տրվեց «Համահայկական գիտական համաժողովի» մեկնարկը

Սեպտեմբեր 22,2016 18:40

Այսօր Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի ունեցավ  « Համահայկական գիտական համաժողով » ` նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին:  Այն կազմակերպվել է Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում « Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա » ՀԿ-ի հետ համատեղ` ՀՀ նախագահի հովանու ներքո: Ըստ կազմակերպիչների` համաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի եւ արտերկրի հայ գիտնականներին, եւ մի շարք միջոցառումների միջոցով գտնել ժամանակակից գիտության, տեխնիկայի եւ նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում առկա հիմնահարցերի պատասխանները:
Համաժողովի բացումն իր ողջույնի խոսքով մեկնարկեց Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանը. « Ոգեւորիչ է, որ հնարավոր է տարբեր երկրների հայ գիտնականների ներուժը դնել Հայաստանի զարգացման գործում: Առաջին հարցը, որ ծառացած է հայի առաջ, Հայաստանի զարգացումն է » :
Այնուհետեւ շնորհավորանքի խոսքով ներկայացավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, որը կարեւորեց նաեւ երիտասարդների համար մոտիվացիոն դաշտ ձեւավորելը.  « Պետք է կարողանանք հստակեցնել մեր կառուցվածքը, ամրացնել գիտություն-կրթություն ամուր կապը, գնալ ցանցային ձեւաչափերով լուծումների եւ Հայաստանը դուրս բերել միջազգային համագործակցության մեծ դաշտ » :
Համաժողովի ընթացքում իրենց գիտահետազոտական աշխատանքների արդյունքները ներկայացրին ինչպես հայաստանաբնակ, այնպես էլ Հայաստան ժամանած բազմաթիվ հայ գիտնականներ:

Գայանե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930