Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ: Հատուկ քննչական ծառայությունը վստահ չէ, բայց նախաքննություն է իրականացնում

Սեպտեմբեր 23,2016 16:40

2016 թ. հուլիսի 29-30-ը Երևան քաղաքի Սարի թաղում, Խորենացի փողոցում և հարակից տարածքներում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու և ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ տարբեր անձանց վնասվածքներ պատճառելու ու բռնության կիրառմամբ ոստիկանության բաժիններ տանելու հիմքով հարուցված քրեական գործերը միացվեցին: Նույն ժամանակահատվածում Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցից Մ. Փանոսյանին բերման ենթարկելու և վերջինիս նկատմամբ ոստիկանության բաժնում բռնություն կիրառելու հիմքով հարուցված քրեական գործը ևս միացվեց վերոնշյալ երկու գործերին:

Քրեական գործի շրջանակներում տուժողի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա. Սաքունցը:

Վերջինս միջնորդություն է ներկայացրել՝ 2016 թ. հուլիսի 17-30-ը Երևանում տեղի ունեցած հավաքների ընթացքում ծառայություն իրականացրած ոստիկանների օրգանիզմում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի հնարավոր առկայությունն ստուգելու նպատակով փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Միջնորդությամբ վկայակոչվել է Lragir.am-ի հրապարակումն այն մասին, որ քաղաքացիական հագուստով ոստիկաններն ինչ-որ հաբեր են ընդունում, ինչը փաստվում է նաև azatutyun.am-ի տեսագրությամբ:

Քննչական մարմինը, սակայն, միջնորդությունը համարելով անհիմն, մերժել է այն:

Հետաքրքիր է, որ որոշման հիմնավորումների մեջ նշվում է, որ ապացույցներ ձեռք չեն բերվել այն մասին, որ տեսագրության մեջ երևացող քաղաքացիական անձինք ոստիկանության ծառայողներ են կամ որ նրանք ինչ-որ հաբեր են ընդունում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930