Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ադրբեջանում քվեարկել են նախագահի լիազորությունների երկարաձգման օգտին

Սեպտեմբեր 27,2016 10:14

Երեկ Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեում նախագահի լիազորությունների երկարացման օգտին քվեարկել է ընտրողների 91.2 տոկոսը: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Մազահիր Փանահովը:

Բացի այդ, նախագահ ընտրելու տարիքային սահմանափակումը վերացնելու օգտին քվեարկել է ընտրողների 91 տոկոսը, պատգամավորների տարիքային սահմանափակումը վերացնելու օգտին՝ 88.3 տոկոսը: Փոխվարչապետի պաշտոն սահմանելուն կողմ է արտահայտվել ընտրելու իրավունք ունեցողների 89 տոկոսը:

Երեկ նախքան ընտրատեղամասերի փակվելն արդեն Ադրբեջանի ԿԸՀ-ն ընտրությունները հայտարարեց կայացած: Հանրաքվեի ավարտից հետո հայտարարվեց, որ դրան մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 69.7 տոկոսը:

Նոր սահմանադրությամբ, փաստորեն, Ադրբեջանի նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց կերկարաձգվի մինչև 7 տարի, կսահմանվեն առաջին փոխնախագահի և փոխնախագահների պաշտոններ, ինչպես նաև կհանվի նախագահ կամ պատգամավոր ընտրվելու համար տարիքային սահմանափակումը: Բացի այդ, նոր սահմանադրությամբ նախագահին իրավունք կվերապահվի անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ և ցրել խորհրդարանը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930