Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանի գործող քաղաքապետը հրաժարվել է հաղորդում տալ ընտրակաշառքի բաժանման մասին

Հոկտեմբեր 02,2016 15:52 Share

Սևանի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը որոշ լրատվամիջոցների հայտարարել է, թե մրցակցի թիմը Սևանում ընտրակաշառք է բաժանում, և իր թիմի ներկայացուցիչները տեսագրել են այդ դեպքերը:

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Ռ. Ղուկասյանին առաջարկել են ոստիկանությունում հաղորդում տալ իր հայտարարության վերաբերյալ, բայց նա հրաժարվել է և հայտարարել, թե պատրաստվում է հաղորդում տալ այն ժամանակ, երբ իր կողմից ձեռք բերվող նյութերը կունենան ամբողջական տեսք:
Հանգամանքները պարզվում են:

Աշոտ ԱՀԱՐՈՆՅԱՆ

ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել