Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես անհետ կորած որոնվող 36-ամյա կինը հայտնաբերվել է

Հոկտեմբեր 06,2016 11:27 Share

Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Արալեզ գյուղի բնակչուհի, 1980 թ. ծնված, հոգեկան հիվանդությամբ տառապող Սուսաննա Գալստյանը, որը հոկտեմբերի 2-ին, ժամը 7.30-ի սահմաններում, տնից դուրս էր եկել և չէր վերադարձել:

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 5-ին, ժամը 18-ին, Ս. Գալստյանը ողջ և անվնաս հայտնաբերվել է «Հարավ-Կովկասյան» երկաթգծի Նոր Կյանք գյուղի հատվածում:

Ս. Գալստյանը հանձնվել է ծնողների հսկողությանը:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել