Լրահոս
Օրվա լրահոսը

Վերին Լարսում շուռ եկած բեռնատարի խաղողը Ջուջեւանում էժան ծախվել է

Հոկտեմբեր 07,2016 14:45

Տավուշի մարզի Ջուջեւան գյուղում հոկտեմբերի 6-ին  կիլոգրամը 80 դրամով խաղող է վաճառվել: Բեռնատար մեծ ավտոմեքենան  Վերին Լարսում շուռ է եկել: Այն Հայաստանից խաղող էր տեղափոխում Ռուսաստան: Խաղողը բեռնվել է այլ բեռնատարի եւ Հայաստան ետ վերադարձվել: Ջուջեւանում գործող պահածոների արտադրամասի տնօրենը պատրաստակամություն է հայտնել կիլոգրամը 80 դրամով 10 տոննա խաղող գնել: «Ֆուռում» եղել է 12 տոննա խաղող, մնացած 2 տոննան նույն գնով գնել են Ջուջեւանի եւ հարեւան գյուղերի բնակիչները: Քիչ քանակությամբ խաղող հոկտեմբերի 7-ին վաճառվել է 100 դրամով:

Ջուջեւան համայնքի նախկին ղեկավար Ժորա Չիլինգարյանը հայտնեց, որ վաճառվածը սեղանի խաղող է,անողկույզ, «մսալի»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31