Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Աբրահամյան. Երեւանի կենտրոնը ավելի մատչելի է դարձել սայլակների համար (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 08,2016 16:23

«Էրեբունի-Երեւան 2798»  տոնակատարության շրջանակներում Պարօլիմպիկ մարզիկները «Մոսկվա» կինոթատրոնի մոտից երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ եւ Երեւանի քաղաքապետարան:

img_4652 img_4648 img_4646 img_4644 img_4643 img_4641 img_4640 img_4634 Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության նախագահ Հակոբ Աբրահամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն հինգերորդ անգամ է, որ տոնակատարության շրջանակներում նման երթ է կատարվում: Նա նշեց, որ տարբեր մարզաձեւերից մարզիկներ են մասնակցում երթին, նրանց շարքում է նաեւ Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած պարօլիմպիկ խաղերի մասնակից, լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը. «Իրենք իրենց համարում են հասարակության անբաժան մասը, քաղաքի բնակիչ, եւ ցանկացան մասնակցել այս երթին: Այսպես մենք քաղաքի տոնն ենք նշում»:

Hakob AbrahamyanՀակոբ Աբրահամյանը ընդգծեց, որ Երեւանի կենտրոնը ավելի մատչելի է դարձել սայլակների համար, ինչը քաղաքապետարանի հետ համագործության արդյունքն է. «Մենք՝ հասարակական կազմակերպություններս, օգնում ենք իրենց, որ հասարակության լիարժեք մաս կազմեն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31