Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեհերին կհաղթենք… Իհարկե, եթե լրագրողները չխանգարեն…». արձագանքներ Վարուժան Սուքիասյանի պնդմանը

Հոկտեմբեր 09,2016 12:03

Լրագրողները երեկ «բռավո» վանկարկմամբ ու ծափահարություններով արձագանքեցին Հայաստան – Ռումինիա (0:5) խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի ասուլիսում արված հետեւյալ պնդմանը. «Երեւի այդ ձեր վատ մթնոլորտը, որը տիրում է ձեր մեջ (լրագրողների-խմբ.) այ դրանից է, որ ամբողջ թիմը վնասվածքների մեջ է»:

Լրագրողները երեկվանից արձագանքում են Վարուժան Սուքիասյանի այս հայտարարությանը եւ ընդհանրապես՝ ֆուտբոլային այս խաղում կրած պարտությանը: Առայժմ մեջբերենք որոշ ֆեյսբուքյան արձագանքներ:

Դավիթ Ալավերդյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Դավիթ Ալավերդյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

«Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, որը մաս է կազմում մասնավորապես ԱԺ թիմին բազմիցս պարտության մատնած լրագրողների ֆուտբոլային թիմին՝ խաղից հետո գրել է. «Մեզ մտցնեն դաշտ, ավելի լավ կխաղանք, քան ոմանք»:

Մհեր Ղալեչյանի լուսանկարը՝ Արամազդ Ղալամքարյանի

Մհեր Ղալեչյանի լուսանկարը՝ Արամազդ Ղալամքարյանի

Նույն թիմի անդամ՝ «Չորրորդ իշխանություն» թերթի աշխատակից Մհեր Ղալեչյանը մի քանի գրառումներ է արել այս կապակցությամբ. «Սասնա ծռերին» բաց թողեք, գնան Հանրապետական ստադիոնը գրավեն, էս ամոթին վերջ տան…», «Երեւանի 2798-ամյակի կապակցությամբ ռումինացիները գոլային տոնական հրավառություն են կազմակերպել…», «Բայց ասեմ, գոնե լավ էր, որ Մխիթարյանը էս խաղին չեկավ, թե չէ հետո Մանչեսթերում ծաղր ու ծանակի էր ենթարկվելու…»:

Արմեն Դուլյան

Արմեն Դուլյան

«Կենտրոն» հեռուստաընկերության «Անցում Դուլյանի հետ» հաղորդաշարի հեղինակ Արմեն Դուլյանը նույնպես մի քանի գրառումներ է արել ՝ «Միակ տարբերակը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարին պետք է գլխավոր մարզիչ նշանակել, մենք բոլորս էլ պետք է ազգ-թիմ դառնանք…»: Իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պնդման կապակցությամբ գրել է. «Ախր սա պատահական չէ, սա ամենավերեւից է գալիս՝ հիշեք, թե ով էր ամենաբարձր մակարդակով ասում, որ լրագրողներն են գաղջ մթնոլորտ ստեղծում մեր հարազատ Հայաստանում… Իրենք լավն են…Շատ հանգիստ կհրաժարվեմ լրագրողի մասնագիտությունիցս՝ 10 տարի թարգմանությամբ եմ զբաղվել, հիմա էլ կզբաղվեմ, մենակ թե գոնե ՄԻ ՀԱՏ ԳՈԼ ԽՓԵՔ… Մի հատ…»: Սակայն նաեւ հույս է հայտնել «Լեհերին կհաղթենք… Իհարկե, եթե լրագրողները չխանգարեն…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31