Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Հռոմում

Հոկտեմբեր 10,2016 21:21

Հոկտեմբերի 7-ին Հռոմի Ֆերայոլի պալատում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպել էր Իտալիայում Հայաստանի դեսպանությունը:

Միջոցառմանը ներկա էին Իտալիայի խորհրդարանի և կառավարության անդամներ, Հռոմում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, հասարակական, քաղաքական ու մշակութային գործիչներ, հոգևոր առաջնորդներ և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, գործարարներ, լրատվամիջոցների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Մասնակիցներին ուղղված իր ելույթում Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանն անդրադարձավ հայ ժողովրդի անցած պատմական ուղուն, դարերի պատմություն ունեցող հայ-իտալական կապերին և Իտալիայում հայ համայնքի դերակատարությանը: Հայաստանի դեսպանը խոսեց անկախության 25 տարիների ձեռքբերումների, իրականացված բարեփոխումների, հայ-իտալական հարաբերություններում արձանագրված առաջընթացի, Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունների և մարտահրավերների մասին:

Իր խոսքում դեսպան Բաղդասարյանն ընդգծեց, որ Հայաստանը՝ որպես միջազգային հանրության պատասխանատու ու ակտիվ անդամ և որպես կայուն ու զարգացող երկիր, շարունակելու է նպաստել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31