Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս է սատանիստը հայտնվել Գյումրիում․ նոր մանրամասներ

Հոկտեմբեր 10,2016 23:45

Ինչպես տեղեկացրել ենք, երեք օր առաջ ժամը 23․00-ի սահմաններում շտապօգնության մեքենայով Գյումրու բժշկական կենտրոն էին տեղափոխել մի երիտասարդի՝ ներկած աչքերով, մարմնի տարբեր հատվածներում վեց թվանշանը դաջած, ականջին օղեր, իսկ գրպանում անգլերենով սատանիստական անեծքներ պարունակող գրքույկ։ Նա ճիչեր էր արձակել՝ վախեցնելով ներկաներին։

Այսօր լինելով Գյումրու բժշկական կենտրոնում ու մի պահ տեսնելով այդ երիտասարդին՝ կոլեկտիվի տարբեր անդամներից տեղեկացանք, որ նա գիտակցությունը կորցրել էր Գյումրու կենտրոնում, այսպես ասած Չուլոշնու մոտ, առաջին անգամ նրան հիվանդանոց են տեղափոխել այդ պատճառով։ Վերջինս, ի դեպ, ասել է, որ ինքը ազգությամբ հայ է, ազգանունը Կեմերյան է, ծնողները բնակվում են Մոսկվայում և բանակից ազատվել է ինքնահրկիզման պատճառով։ Նրա հետ շփված բժիշկները փաստում են, որ նա տիրապետում է նաև հայերեն լեզվին, խոսում է հայերենով։

Երիտասարդը նաև հայտարարել է, որ ապրում է սատանիստների հետ և ֆինանսավորվում է սատանիստների կողմից։ 3 օրվա ընթացքում նրան մի քանի անգամ ինքնավնասմամբ տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, այստեղից էլ հոգեբուժարան։ Վերջինս, ի դեպ, հասցրել է պտտվել Գյումրու գիշերային ակումբներում, մտել է «Ռելաքս» ակումբ, հարբել, իրերը թողել այնտեղ։ Ոստիկանությունը, ըստ մեր տվյալների, այսօրվա դեպքից հետո վերցրել է նրան պատկանող իրերը։

Հոգեբուժարանից այս երիտասարդին այսօր դուրս են գրել։ Նա էլ, ըստ մեր տեսածի, հոգեբուժարանից դուրս գրվելով՝ եկել էր Գյումրի բժշկական կենտրոն՝ շնորհակալություն հայտնելու կոլեկտիվից իր հետ լուրջ հոգեբանական զրույցներ տանելու ու իր ինքնասպանության փորձերը կանխելու համար։

Երիտասարդը մի քանի անգամ կրկնել է, որ իրեն Գյումրի են ուղարկել Երևանում գտնվող սատանիստական խմբավորումից, մեծ գումար են տվել դրա համար ու ասել են՝ լավ զգա քեզ, հետո կոչնչացնես ինքդ քեզ, հետ չգաս։ Նա էլ ինքնավնասման փորձեր է կատարել՝ իհարկե, չհամարձակվելով ոչնչացնել իրեն։ Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկներից էլ անընդմեջ շնորհակալ է եղել, որ օգնել են իրեն, անգամ հայտարարել է, որ ուզում է դարձի գալ, բայց երբ տարել են բժշկական կենտրոնի մատուռ, տեսնելով խաչը՝ համարյա խելագարվել է, ճչացել, փորձել է վնասել իրեն։

Այսօր էլ փաստորեն մի այլ կարգի սթրեսի մեջ գցեց գյումրեցիներին՝ բարձրանալով վթարային շենքի կտուր ու սրիչով վնասելով իրեն։ Նշենք, որ անհայտ է մնում այս երիտասարդի ազգությունը, եթե տուժողը ազգությամբ ռուս, 1993 թվականին ծնված Ալեքս Կեմերոնն է, ինչպե՞ս է խոսում հայերեն:

Ի դեպ, միգուցե և չանդրադառնայինք այս թեմային՝ դժբախտ երիտասարդի մասին մանրամասներ չներկայացնելով, եթե խոսք չգնար սատանիստական խմբավորման մասին, գյումրեցիներն էլ Պերմյակով սատանիստին հանդիպած չլինեին․․․

Քիչ առաջ Գյումր բժշկական կենտրոնից տեղեկացանք, որ միջնորդել են երիտասարդին նորից տեղափոխել հոգեբուժարան՝ այս անգամ երկարատև բուժման:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դերո says:

    17% բոնուսի դիմաց Բալասանյանն է բերել դրան Գյումրի:ՃՃՃՃՃՃՃՃ

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31