Լրահոս
Օրվա լրահոսը

Արիաննե Կաուլին շախմատի բարեգործական միաժամանակյա խաղի սեանս անցկացրեց 22 խաղատախտակների վրա

Հոկտեմբեր 12,2016 17:50

Երեւանի Ինթերնեյշնլ Ռոտարի ակումբի անդամ, միջազգային վարպետ, Ֆիլիպինների եւ Ավստրալիայի չեմպիոն Արիաննե Կաուլին «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում 22 խաղատախտակների վրա միաժամանակյա բարեգործական խաղի սեանս անցկացրեց:

Նախաձեռնությանը միացել են Երեւանի քաղաքապետարանը, Հայաստանի շախմատի ակադեմիան, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՄԱԿ-ի հայաստանյան կառույցների եւ միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, քաղաքական ու մշակութային գործիչներ, որոնց հովանավորության եւ աջակցության շնորհիվ միջոցառմանը մասնակցեցին նաեւ հաշմանդամություն ունեցող անձինք ու երեխաներ:

Բարեգործական խաղի նպատակն է՝ միջոցներ ներգրավել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Պարույր Սեւակի անվան այգին վերակառուցելու եւ շրջակա թաղամասերի բնակիչներին ու հաշմանդամություն ունեցող անձանց հասանելի դարձնելու, այն ներառական հանգստի բարեկարգ գոտու եւ խաղահրապարակի վերածելու համար:

ArianeՆախատեսված 40-ից, միաժամանակյա խաղին մասնակցեցին 22 շախմատասերներ՝ այնքան, որքան խաղատախտակ ամրագրել էին հովանավորները՝ յուրաքանչյուրի համար վճարելով 120 հազար դրամ: Գոյացած գումարը կտրամադրվի ծրագրի իրականացմանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31