Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան. «Փարաջանովը հրաշալի ռեժիսոր է»

Հոկտեմբեր 13,2016 16:01

«Առավոտը» Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիից հետաքրքրվեց՝ ի՞նչ հայկական ֆիլմ կուզենար, որ դիտեին իր հայրենիքում:

Պարոն դեսպանը հայտնեց, որ քաջածանոթ չէ հայկական ժամանակակից կինոյին, բայց լավ գիտի դասականներին, օրինակ՝ հիացած է Փարաջանովի արվեստով:

«Փարաջանովը հրաշալի ռեժիսոր է: Երբեմն Ճապոնիայում կազմակերպվում են փառատոներ, որտեղ տեղ են գտնում նաեւ Փարաջանովի ֆիլմերը: Նա հզոր կինոռեժիսոր է, եւ միշտ ուժեղ տպավորություններ են մնում իր ֆիլմերից»,- հայտնեց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Մանրամասները՝ հոկտեմբերի 14-ի տպագիր «Առավոտում»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31