Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվա-Երևան ավտովթարում վիրավորված երեխաները Երևան էին գալիս՝ մրցումների մասնակցելու. ՌԻԱ Նովոստի

Հոկտեմբեր 14,2016 12:47 Share

Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորված երեխաները Ռոստովի մարզից Երևան էին մեկնում՝ մրցումների մասնակցելու համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Հյուսիսային Օսիայի կառավարության աղբյուրը:

«4 երեխաները Ռոստովի մարզի բնակիչներ են. նրանք Երևան էին մեկնում՝ մրցումների մասնակցելու: Երկուսը գտնվում են ծանր վիճակում, երկուսի վիճակը միջին ծանրության է: Զոհերի թվում կա մեկ կին և 4 տղամարդ, նրանք բոլորը Հայաստանի քաղաքացիներ են»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել