Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում մեկնարկած Աշխատանքի  տոնավաճառին ներկայացվել է 815 թափուր աշխատատեղ

Հոկտեմբեր 14,2016 15:44

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Աշխատանքի տոնավաճառ, որն այս անգամ Հանրապետության Հրապարակին կից պուրակում համախմբել էր 67 գործատուի, որոնք ներկայացնում էին 815 առկա և 187 սպասվելիք աշխատատեղ:

Վերջին տարիներին ՀՀ զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ և պետական բյուջեի ֆինանսավորմամբ պարբերաբար  կազմակերպվող աշխատանքի տոնավաճառները մասնակիցների քանակով ապացուցում են, որ դրանք սպասված են ոչ միայն հանրապետության տարբեր մարզերում, այլև` Երևանում:

artem_asatryan_1

«Աշխատանքի տոնավաճառները  հնարավորություն են տալիս երիտասարդ մասնագետներին ու աշխատանք փնտրողներին առանց ժամանակի ու տեխնիկական ավելորդ ռեսուրսներ վատնելու, հանդիպել պոտենցիալ գործատուներին՝ մեկ վայրում  ստանալով միաժամանակ աշխատանքի  մի քանի հետաքրքիր առաջարկ»,-նշել է նախարար Արտեմ Ասատրյանը՝ տոնավաճառում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը:  Նախարարն իր խոսքում  ընդգծել է նման միջոցառումներում պետության դերի կարևորությունը. «Փաստորեն պետությունը միջնորդ է հանդիսանում, որպեսզի  ավելի առարկայական դառնան գործատու  և աշխատանք փնտրող հարաբերությունները և անուղղակիորեն երաշխավորում է, որ աշխատանք փնտրողը ունենա կայուն զբաղվածություն»:

Այնուհետև  նախարարը շրջելով  տոնավաճառի տարածքում՝  նկատել է, որ այս անգամ գործատուներին է միացել նաև կարի  արտադրության ոլորտը, ինչը ուրախացնող փաստ է համարել:  Նա մեկ առ մեկ մոտեցել է գործատուներին, հետաքրքրվել է  նոր առաջարկների  և տոնավաճառից  ակնկալվող արդյունքների մասին: Ընթացքում նախարարին են  մոտեցել երիտասարդ մասնագետներ, ովքեր ողջունելով տոնավաճառի գաղափարը, իրենց հավակնություններն ու սպասումներն են ներկայացրել նախարարին, ինչին նախարարն արձագանքել է, որ արված առաջարկությունները հաշվի կառնվեն  հետագա տոնավաճառների կազմակերպման  ժամանակ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31