Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Շահինյան. «Երբ հարցնում են` ինչպես ես, ասում եմ` հզոր եմ»

Հոկտեմբեր 15,2016 23:10

Հոկտեմբերի 15-ին Ազգային գրադարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Ազգային ժողովրդավարներ» կազմակերպության նախագահ, բազմաթիվ հոդվածների, ստեղծագործությունների հեղինակ Սամվել Շահինյանի գրքի ներկայացումը : Այն կազմակերպել էր «Անդին» ամսագրի խմբագրությունը եւ «Էդիթ պրինտ» հրատարակչությունը: Գիրքը վերնագրված է «Փակ դռների առաջ` բաց սրտերով»:

Գրքում հիմնականում նկարագրվում են 20-րդ դարի իրադարձությունները, երբ Հայաստանը ձեռք է բերում անկախություն: Միջոցառմանը  ներկա էին Ս. Շահինյանի մտերիմները, բարեկամները, ընկերները, ովքեր առանձին-առանձին խոսեցին Ս. Շահինյանի մասին:

Քեռին` Ա. Հայրապետյանը, իր կարծիքը հայտնեց գրքի մասին. «Կարծում եմ` ստացված աշխատանք է, նույնիսկ տողատակերը հեշտությամբ հասկացվում են: Բայց այն հատվածը, որը նկարագրում է ղարաբաղյան ազատամարտը, կարծում եմ, կիսատ է, պակասում է վերլուծությունը»:

samvel-shahinyan

«Սամվելը չափազանց տարողունակ, հետաքրքրական մարդ է, տիպիկ հայկական երեւույթ: Ուզում եմ, որ վայելենք այս պատմական դեմքի հետ շփվելու հաճույքը» – ասաց ընկերներից մեկը:

«Երբ հարցնում են` ինչպես ես, ասում եմ` հզոր եմ: Եւ, գիտեք, դա իրոք այդպես է, որովհետեւ ունեմ ձեզ նման ընկերներ, – խոսքում նշեց Սամվել Շահինյանը եւ հավելեց, –  չէի պլանավորել տպագրել այս գիրքը, մինչեւ չստացա սոցիալական պատվերը: Ես գրում եմ ելնելով սոցիալական իրավիճակներից: Գիտեմ, որ գիրքս հաջողված է, արձագանքներն էլ` լավ»:

 Գայանե ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31