Լրահոս
Օրվա լրահոսը

Մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել

Հոկտեմբեր 18,2016 10:17

Հոկտեմբերի 18-ին, ժամը 04.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, իր վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 30 LU 547 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Պ.) մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ավտոմեքենայի վարորդին և 4 ուղևորներին առաջարկել են տեղափոխել Վայք քաղաք` գիշերակացի, որից նրանք հրաժարվել են:

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 05.10-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի պատճառով ավտոմեքենան արգելափակվել է Սոտք-Քարվաճառ ավտճանապարհի 30-րդ կմ-ում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակված «Chevrolet cruze» ավտոմեքենայից դուրս են բերել և տեղափոխել թիվ 35 ՀՓՋ ուղևորներ՝ Բ. Խ.-ին (ծնված 1965 թ. ), Ռ. Գ.-ին (ծնված 1959 թ. ) և Հ. Ս.-ին (ծնված 1931թ.):

***

Հոկտեմբերի 18-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` «Զանգեր» կոչվող հատվածում, մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 00.54-ից մինչև 02.52-ը փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-167-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա (40 ուղևորներով, որոնցից 1-ը՝ կին, 2-ը՝ երեխաներ):

Փրկարարները քաղաքացիներ Ա. Վ.-ին (ծնված 1980 թ.), Հ. Խ.-ին (ծնված 1986 թ.), Գ. Ա.-ին (ծնված 1975 թ.) և Ն. Հ.-ին (1970 թ.) տեղափոխել են Սարավան գյուղ` գիշերակացի:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31