Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Այգեհովտում «վերջին զանգի» հետ կապված գործը՝ հատուկ քննչականում

Նոյեմբեր 09,2016 19:40

2016թ. մայիսի 27-ին Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղում դպրոցական «Վերջին զանգի» արարողությունից հետո դպրոցի մոտ գյուղի բնակիչ  Սասուն Չոբանյանի մասնակցությամբ աղմկոտ միջադեպ է եղել: Այգեհովտի բնակիչների վկայությամբ՝ այդ միջոցառման ժամանակ Ս. Չոբանյանի եւ համայնքային ոստիկան Մարինա Բաղդասարյանի միջեւ թունդ վեճ է եղել, հնչել են բարձրաձայն վիրավորական արտահայտություններ:

Ս. Չոբանյանի եղբոր որդին նշված դպրոցի այս տարվա շրջանավարտներից է: Շրջանավարտները Աչաջուր գյուղում նշել են դպրոցն ավարտելը, վերադարձել Այգեհովտի դպրոց: Այգեհովտի դպրոցի տնօրեն Արմեն Մելքոնյանի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել դպրոցի դարպասների մոտ, Սասուն Չոբանյանը ցանկացել է մտնել դպրոցի տարածք, ոստիկանները թույլ չեն տվել: Գյուղում եղել է 3 ոստիկան, նրանցից մեկը հեռացել է, մնացել են երկուսը, որից մեկը եղել է Այգեհովտի հարեւան սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակչուհի, համայնքային ոստիկան Մարինա Բաղդասարյանը: Այգեհովիտ են ժամանել ոստիկանության Իջեւանի բաժնի մի քանի կարգախումբ:

Հավելենք, որ Մարինա Բաղդասարյանը, ով իրավաբանական կրթություն չունի, շուրջ մեկ տարի առաջ ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայող է դարձել, ստանալով սպայական կոչում: Սույն դեպքի կապակցությամբ նյութեր էին նախապատրաստվել, ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունը քրեական գործի հարուցումը մերժել է, քանի որ Սասուն Չոբանյանի գործողություններում հանցագործության հատկանիշներ չի տեսել: Սակայն ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել»): Քանի որ քրեական գործն առնչվում է նաեւ ոստիկանության գործողություններին, գործի քննությունը կատարում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930