Լրահոս
Օրվա լրահոսը

Դա բոլոր քաղաքացիներիս պարտքն է. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 11,2016 12:16 Share

Հայրենիքի պաշտպանության, կոնկրետ մարտական եւ հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակ զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հաստատուն եւ տեւական հատուցում տրամադրելու վերաբերյալ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ներկայացրած առաջարկությունը, որ արժանացավ կառավարության հավանությանը, միարժեքորեն չընդունվեց «սոցցանցային հանրության» կողմից:

Անգամ անհասկանալիորեն սուր-բացասական արձագանքներ նկատվեցին: Չի կարելի ասել, թե տիրապետողը նման վերաբերմունքն էր, սակայն դրանք ուշադրություն գրավեցին: Բնականաբար եղան նաեւ ընկալելի եւ համարժեք գնահատականներ: Մյուս կողմից՝ նման սոցցանցային դրսեւորումները արժե, իհարկե, հաշվի առնել, միաժամանակ չմոռանալով, որ «ֆեյսբուքիայից» բացի կա նաեւ ոչ վիրտուալ հասարակություն:

Բայց նախ՝ կոնկրետ առաջարկվող մոտեցման մասին: Վիգեն Սարգսյանը ներկայացրեց մի շարք համապատասխան օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթ: Ըստ այդմ, առաջարկվում է հատուցում վճարել այն զինծառայողների ընտանիքներին, ովքեր մահացել կամ հաշմանդամություն են ստացել մարտական գործողությունների, շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ:

Պաշտպանության նախարարը նկատեց, թե ապրիլյան պատերազմը ցույց է տվել, որ միայն բյուջեով նախատեսված միջոցներով հնարավոր չէ ամբողջովին հոգալ համապատասխան ծախսերը եւ անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Նա մասնավորապես ասաց. «Այդ նպատակով մշակվում է փաթեթ, որը նախատեսում է ներդնել հատուցման հատուկ համակարգ, որը կներառի պետական եւ հասարակական աջակցության տարրեր: Իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հիմնադրամը կմիավորի ստացվող դրամական միջոցները, իսկ առաջացած միջոցների հաշվին կփոխհատուցվեն զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները: Զինծառայողների մահվան դեպքում հատուցման գումարները կվճարվեն նրանց ընտանիքների անդամներին»:

Կոնկրետ առաջարկվում է, որ զինծառայողի մահվան եւ առաջին կարգի հաշմանդամության դեպքում միանվագ վճարվում է 10 միլիոն դրամ, երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում` 5 միլիոն դրամ, հետագա 20 տարիների ընթացքում տրվում է ապահովագրական վճար` սպայական անձնակազմին` 300 հազար դրամ, ենթասպաներին` 250 հազար դրամ, իսկ շարքային անձնակազմին` 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում համապատասխանաբար` անձնակազմին 200 հազար դրամ, ենթասպաներին՝ 150 հազար, իսկ շարքային անձնակազմին 100 հազար դրամ:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930