Լրահոս
Օրվա լրահոսը

Կապիտան Ուրֆանյան. «Մամ ես արդեն քո տղան չեմ, բանակի տղան եմ». (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 11,2016 22:22

Կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը հաշտվել էր, որ Արմենակը միայն իր որդին չէ, նաեւ բանակի տղան է: Որդու զոհվելուց հետո, մայրը մեկնել է Արցախ՝ Մարտակերտ, որտեղ որդին ծառայություն է իրականացրել: Այս մասին պատմեց Արմենակ Ուրֆանյանի հիշատակին նվիրված ֆիլմը, որի ցուցադրությունն այսօր էր «Մոսկվա» կինոթատրոնում:

Հուշ-երեկոն կազմակերպել էր «Ջավախք հայրենակցական միությունը»: Միության նախագահ Շիրակ Թորոսյանը վստահեցրեց, որ մեկ առ մեկ հիշելու են բոլոր այն հերոսներին, որոնք հերոսաբար ընկան ապրիլյան պատերազմում: Կինոթատրոնի դահլիճը լեփ լեցուն էր եւ դատարկ աթոռների բացակայության պատճառով տասնյակ քաղաքացիներ ոտքի վրա էին հետեւում իր կյանքը հայրենիքի համար զոհաբերած կապիտանի կյանքի պատմությանը:

urfanyan urfanyan-1 urfanyan-2 urfanyan-3 urfanyan-4

Մայրը հիշում էր, որ դեռ փոքրուց Արմենակը խաղալիքներ ընտրելիս էլ զենքի տեսքով խաղալիքներն էր նախընտրում եւ արդեն 8-9-րդ դասարանում որոշում, որ զինվորական է դառնալու:

Շիրակ Թորոսյանի խոսքերով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը գործ ունի «անկանխատեսելի եւ ագրեսոր պետության հետ», սակայն պարոն Թորոսյանը գտնում է, որ մեր հերոսների սխրագործությունները վկայեցին, որ «անիմաստ է Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը»:

«Արմենակ Ուրֆանյանը Մարտակերտում մինչեւ վերջ կրեց իր խաչը եւ նրա դաստիարակած զինվորները արժանին էին իրենց ուսուցչին՝ մինչեւ վերջ կռվելով եւ չնահանջելով»,-ասված էր պաշտպանության նախարարի խոսքում, որն ընթերցվեց երեկոյի ընթացքում:

Ռոբերտ Աբաջյան, Քյարամ Սլոյան եւ ապրիլյան պատերազմից հայտնի այլ անուններ, կապիտան Ուրֆանյանի զինվորներն են եղել:

Հուշ-երեկոյին նաեւ ներկա էին ԱԺ պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Վահրամ Բաղդասարյանը, Կորյուն Նահապետյանը, հասարակական-քաղաքական գործիչներ:
Թիվ 35 դպրոցի տնօրեն Արարատ Սարյանը, որտեղ հաճախել է կապիտան Ուրֆանյանը, ասաց, որ դպրոցի հրաձգարանը անվանակոչվելու է Արմենակ Ուրֆանյանի անունով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930