Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Կառավարությունը գումար կհատկացնի հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանին եւ Աշոտ Գրիգորյանին արտերկրում բուժման համար

Նոյեմբեր 22,2016 21:00

Կառավարության նիստի օրակարգում է ներառված պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու որոշման նախագիծը:  Ըստ այդմ, առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից 26 միլիոն դրամ հատկացնել ՊՆ-ին՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Արմենի Պետրոսյանի բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու համար:

Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում  է կրկին կառավարության պահուստային ֆոնդից ՊՆ-ին հատկացնել 712 հազար դրամ՝ մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած Աշոտ Ալիկի Գրիգորյանի բուժումը Ռուսաստանի Դաշնությունում իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ ապրիլյան պատերազմից հետո կառավարությունը որոշեց ծանր վիրավորում ստացած զինծառայողների՝ արտերկրում բուժումը պետբյուջեի հաշվին կազմակերպել, եթե Հայաստանում նման բուժումն անհնարին լինի:

Վերը նշված որոշման նախագծերում նշված չէ, թե Մհեր Պետրոսյանը եւ Աշոտ Գրիգորյանն ապրիլյա՞ն պատերազմի օրերին են վիրավորվել, թե՝ ոչ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930