Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյան. «Մի հրապարակում կարդալով՝ մտածեցի, թե մահացել եմ»

Նոյեմբեր 24,2016 15:32

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով դոպինգի պատճառով իր անվան շուրջ մամուլում եւ սոցիալական ցանցերում հրապարակումներին՝ Հռիփսիմե Խուրշուդյանն ասաց. «Ցավ եմ ապրում, որ մեր հարգելի լրագրողները վատ լուրն են շուտ տարածում: Որոշ հրապարակումներում, ասես, պակասում է միայն «վերջապես որակազրկվեց» արտահայտությունը: Այդպես պետք չէ: Չէ՞ որ մարզիկները ձեր ոգեւորելու կարիքն ունեն: Ինչո՞ւ չի ասվում նաեւ, որ Հռիփսիմե Խուրշուդյանը ներկայումս Եվրոպայի գործող չեմպիոնն է ու նրան պետք է հատկապես հիմա ոգեւորել:

Երեկ կարդում եմ մեկի գրածը. «Շտապ: Վատ լուր: Ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի հետ ամբողջ ազգը ծանր է տանում»: Մտածեցի, թե մահացել եմ: Լուրջ եմ ասում»:

Հարցին, թե Լոնդոնի օլիմպիական մեդալը վերադարձնելո՞ւ է, Հռիփսիմեն պատասխանեց. «Եթե ինձ մնար, հաստատ չէի վերադարձնի: Բայց քանի որ գոյություն ունի օրենք, պետք է հետեւենք օրենքին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930