Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոցքում -23 աստիճան ցրտի պատճառով մարդիկ ավելի շատ վառելիք կօգտագործեն, քան նախատեսել էին

Նոյեմբեր 24,2016 17:15

Նոյեմբեր ամսին մինչեւ -23 աստիճան ցուրտը Աշոցքի բնակիչների համար սարսափելի չէ, չնայած, որ այս սեզոնին այսպիսի ցածր ջերմաստիճան այս կողմերում մեկ էլ տասը տարի առաջ էր գրանցվել: Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասաց Աշոցքի համայնքապետի տեղակալ Կարեն Աբրեյանը, «անասուններին կապել են, որ ցրտին դուրս չգան, հացահատիկն էլ հոկտեմբերին հավաքել` վերջացրել են» եւ միակ բանը, որ համայնքի բնակիչների ծրագրերը եղանակի պատճառով խախտվել է, վառելիքի ավել օգտագործումն է:
«Այ, վառելիքը կրկնակի ենք օգտագործելու: Մարդիկ չէին նախատեսել, որ նոյեմբերից արդեն այդքան ցուրտ կլինի: Թե չէ, ցուրտը մեզ համար նորություն չէ, տարի է եղել, որ հունվարին մինչեւ -43 հասել է»,-ասաց փոխհամայնքապետը:

Առաջիկա 5 օրերին առանց տեղումների եղանակը կպահպանվի, օդի

ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ին 3-5 աստիճանով կբարձրանա միայն Լոռիում, Տավուշում, Սյունիքում ու Արցախում: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ըստ նրա, մյուս մարզերում սակայն, այդ թվում Երեւանում այն էապես չի փոխվի: Գագիկ Սուրենյանը նաեւ նշեց, որ օդի ջերմաստիճանը ներկա պահին կլիմայական նորմայից ցածր է 6-10 աստիճանով:
Հիշեցնենք, որ արդեն երկու գիշեր է հանրապետության որոշ բնակավայրերում գրանցվում է տարվա այս սեզոնի համար նորմայից ցածր ջերմաստիճան:

Անցած եւ այս գիշեր Տաշիրում (Կալինինո) գրանցվել է -24…-26, Աշոցքում`
-23…-25, Վարդենիսում, Ապարանում, Ծաղկահովտում -16, Երեւանում -7…-8 աստիճան:

Տաշիրում -26 աստիճան ցուրտը էական վնասներ չի պատճառել: Մեզ հետ զրույցում Տաշիրի փոխքաղաքապետն ասաց, որ նման ջերմաստիճան իրենց մոտ հաճախ է գրանցվում եւ մարդիկ վաղօրոք պատրաստվում են:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930