Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանին մոռացավ. ՀՀԿ գործադիր մարմնում նոր անդամներ ընդգրկվեցին

Նոյեմբեր 26,2016 15:58

ՀՀԿ գործադիր մարմնի անդամների ընտրության ժամանակ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացեց անդամներին՝ մոռանալով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին: Գործադիրի նոր անդամների քվեարկությունից հետո, Սերժ Սարգսյանին հուշեցին, որ Վիգեն Սարգսյանին մոռացել է, ու առանձին քվեարկեցին նաեւ Վիգեն Սարգսյանի օգտին:

«Վիգեն, տեսար, ավելի լավ ստացվեց, քեզ համար առանձին քվեարկեցինք»,-ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ գործադիր մարմնում այս անգամ չեն ընդգրկվել Դերենիկ Դումանյանն ու  Ռազմիկ Զոհրաբյանը: Նոր անդամներն են՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը,  պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, Սամվել Ֆարմանյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930