Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կդառնա Գյումրու թատրոնի տնօրեն․այս թեման հուզում է անգամ քաղաքի բժիշկներին

Դեկտեմբեր 01,2016 17:46

Դեկտեմբերի 9-ին տեղի կունենա Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի մրցույթը, որին, մեր տեղեկություններով, մասնակցելու են չորս թեկնածուներ՝ ռեժիսորներ Մկրտիչ Անտոնյանը, Արտաշես Առաքելյանը, որոնք վաղուց այլևս չեն աշխատում թատրոնում, մյուսը՝ Տիգրան Վիրաբյանն է, որը թատրոնի պրոդյուսերն է ու հենց աճեմյանցիների նախընտրած թեկնածուն, չորրորդի անունը պարզել չհաջողվեց։ Մշակույթի նախարարությունը մասնակիցների անունները չի հրապարակում։

Ի դեպ, նշենք, որ Գյումրիում թատրոնի տնօրենի ընտրության թեման այս օրերին ամենաքննարկվողն է, գյումրեցիներին ամենաշատ հետաքրքրողը, այն հուզում է թե՛ բժիշկներին, թե՛ դատավորներին, թե՛ քաղաքական գործիչներին ու թե՛ սովորական քաղաքացիներին։ Հիշեցնենք, որ գյումրեցիները թատերասեր ժողովուրդ են, ամենախստապահանջ հանդիսատեսն են, հետևաբար և չեն կարող անտարբեր մնալ թատրոնի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից։

Չնայած թեժ պայքարին՝ պարզեցինք, որ թատրոնի տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն այնքան էլ հեշտ չէ, այն բաղկացած է երկու փուլերից՝ 500 հարցից բաղկացած գրավոր թեստից ու բանավոր հարցաքննությունից։ Մասնագիտական կրթությունից ու աշխատանքային գործունեությունից զատ, (այս անգամ պարտադիր պայմաններ են՝ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը, ՀՀ քաղաքացիությունը, արվեստի կառավարումը` մենեջմենթ, դերասանական արվեստ, ռեժիսուրա, թատերագիտություն, սոցիալ-մշակութային գործունեություն, տնտեսագիտություն, կառավարում մասնագիտություններից որեւէ մեկը եւ այլն), թատրոնի տնօրենի պաշտոնին հավակնող անձը պարտավոր է տիրապետել օրենսդրությանը․ Մայր օրենքից՝ Սահմանադրությունից սկսած մինչև ՊՈԱԿ-ների մասին օրենքը, մշակույթի նախարարության մշակած կանոնադրությունը ու ՀՀ այլ օրենքներ։ Գրավոր փուլը չհաղթահարելու դեպքում, բնականաբար, բանավոր հարցաքննության մասին խոսք լինել չի կարող։ Այնպես որ թատրոնի տնօրեն դառնալն այնքան էլ հեշտ չէ․նախ հարկավոր է անցնել մրցույթը, որը կկայանա մշակույթի նախարարությունում, այնուհետ ձեռք բերել նախարարի համակրանքը, քանի որ նշանակողը հենց նա է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասպրամ says:

    Շատ կուզենք Մկրտիչը լինի, գոնե կիրթ է, անգրագետ բիզնեսմեն չէ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031